|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Վեհափառի եւ եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է` խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ՝ ներսից է քանդում եկեղեցին։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սցենարը հետեւյալն է․ եպիսկոպոսաց դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմը բերել, այնուհետ պարտադրել Վեհափառի հրաժարականը։ Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգեւորական է միացել, մի քանի քահանաներ:
Իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ առաջիկա օրերին 2-3 նոր անուն կլսենք: Սակայն պահանջվում է գոնե մոտ 25 բարձրաստիճան հոգեւորականի աջակցություն։
Ի դեպ, անգամ այդ պարագայում չեն կարող երազել Վեհափառի գահընկեցության մասին, քանի որ, եկեղեցական կանոնակարգով, այդ հարցը քննարկում է Եպիսկոպոսաց ժողովը, իսկ ժողովը հրավիրելու իրավասությունը կաթողիկոսինն է: Եվ եթե Վեհափառը որոշի դիմադրել ու չհեռանալ կամ եթե վստահ լինի, որ ժողովի մեծամասնությունն իր դեմ է, ժողով էլ չի հրավիրի։