ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Նիկոլ Փաշինյանը:
«Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված: Համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք: Գիտեք, որ նրանք առաջարկել են «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք: Զրուցել ենք նաև բանակցային գործընթացի նախորդ դրվագներից և այլն»,- հայտնեց նա:
Փաշինյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ ֆորմատով ճաշ, որի ընթացքում էլ եղել է իր և Ադրբեջանի նախագահի շփումը: