|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Արդեն տևական ժամանակ ԵՄ դիտորդական առաքելությունն իր մշտադիտարկումներն է անցկացնում հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Նշենք, որ առաքելության հետ կապված բավական հակասական մեկնաբանություններ են հնչում, քանի որ դեռևս անհասկանալի է դրա բուն գործառույթներն ու նպատակները։
Ի դեպ, առաքելության վերաբերյալ, ինչպես և կանխատեսելի էր, բավական կոշտ տեսակետներ են հնչում հատկապես ռուսական տիրույթից, որտեղ դա ընկալում են որպես հերթական գործարք՝ ընդդեմ Ռուսաստանի և ռուսական ներկայության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ԵՄ առաքելության հետ կապված արդարացումների գործընթաց են սկսել, որը հիմնականում իրականացվում է իրենց թիմի արևմտյան կողմնորոշում ունեցող ներկայացուցիչների և արևմտամոլի համբավ ունեցող մերձիշխանական որոշ անհատների միջոցով։
Մասնավորաբար, նրանց հանձնարարված է տեղեկատվական տարբեր հարթակներում, հատկապես սոցցանցերում դրական ֆոն ապահովել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ առաքելության աշխատանքները լուսաբանելու նպատակով նաև հատուկ խումբ է ստեղծված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում