Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ԵՄ 2-ամսյա դիտորդական առաքելության իրականացումից ի վեր, առաջնագծի տարբեր հատվածներում նրանց խմբերի այցերին ականատես եղել եմ։
Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչպիսի զեկույց կգրվի, ում կամ ինչին դա կծառայի, բայց նրանց աշխատանքից տպավորություն եմ ստացել, որ դետալային փաստահավաք աշխատանք է իրականացվում, խորությամբ ուսումնասիրվում վիճակը։
Նաև պետք է արձանագրել, որ նրանց ներկայությունը, իհարկե, ոչ որոշիչ, սակայն ադրբեջանական ագրեսիային զսպելու որոշակի գործառույթ, այնուամենայնիվ, կատարել է։
Եթե ԵՄ-ում իսկապես անկեղծ են տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցերում ու իրենց նպատակներն ու գործողությունները բացառապես հիմնված չեն Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության թուլացմանն ու նվազմանը, ապա նրանք հետևողականություն կդրսևորեն նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ, ինչպես նաև՝ առաջարկներ կանեն ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ զսպելու նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ։
Այստեղ խնդիրը միայն բանակցային գործընթացի վերականգնումը չէ, այլ Ադրբեջանի ագրեսիվ քայլերն Արցախին շրջափակման ենթարկելու և ահաբեկչական վարք դրսևորելու առնչությամբ։
Անկախ այն հանգամանքից, որ Արցախը շարունակվում է չճանաչված Հանրապետություն մնալ, դա որևէ ձևով չպետք է կաշկանդի միջազգային, տարածաշրջանային դերակատարներին՝ Ադրբեջանին զսպելու և արցախցիների կամքն ու որոշումն իրացնելու համար»։