կարևոր
3571 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 13:15
Քաղաքական

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակներում դիտարկում էինք Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի և մասլիխաթի ընտրությունները․ Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակներում դիտարկում էինք Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի և մասլիխաթի ընտրությունները․ Լիլիթ Գալստյան

Մարտի 17-ից 21-ը Աստանայում էի․ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակներում դիտարկում էինք տեղի՝ Ղազախստանի խորհրդարանի/մեջլիսի/ ստորին պալատի /համապետական/ և մասլիխաթի/ՏԻՄ/ ընտրությունները։

Կիպրոսի պառլամետի անդամ Կիրիակոս Հաջիանիի հետ եղել ենք մոտ 28 ընտրատեղամասերում՝ Աստանայում և մոտակա համայնքներում։

Ինձ հաճելիորեն զարմացրեց նախ Աստանայի մաքրությունը, խնամվածությունը, քաղաքաշինական նորմերի պաշտպանվածությունը, շինարարության մասշտաբները, որակը․․․ Քսան տարում հսկայական քաղաք է կառուցվել, ահռելի մասշտաբներով։ Ասում են հրավիրված ճարտարապետներ են աշխատում․ քաղաքաքի հատակագծի նկատմամբ հարգանքն ակնհայտ էր․ մտածում են ապագայի մասին․․․Եվրոպական, ավելի ճիշտ՝ դասական ճարտարապետության առատ, հաճախ՝ հավելյալ պերճաշուք դրսևորումնեի կողքին, նաև մոդերնի դրսևորումներն են շատ։

Փնթիություն, անխնամնություն, անհոգություն չտեսա․․․Զգացվում էր, որ չափանիշներն ու նորմերը հարգվում են ու վերահսկվում։

Բոլոր տեղամասերը միանման կահավորված էին, հարդարված, կոկիկ, ընտրատեղամասերը բացվում էին Ղազախստանի պետական հիմնով, տեղամասային հանձնաժողովների անդամների մեծ մասը ազգային տարազի էլեմենտներով հագուստ էր կրում, և կրում էր արժանապատվությամբ։

Ընտրատեղամասերի մեծ մասը դպրոցներում էր․ մայրաքաղաքում, թե՝ համայնքներում դպրոցների շենքային պայմանները պարզապես նախանձելի էին։

Շատերն իրենց երեխաների հետ էին գալիս տեղամասեր, ի դեպ, ընտանիքների կամ տարեցների համար նվերներ էին պատրաստել։

Ղազախները հյուրասեր են, հյուրընկալ։

Ազգությունների ասամբլեա ունեն, ուր ներկայացված են քսանից ավելի ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ հայեր․

Գրեթե բոլորը ընտիր ռուսերենով են խոսում, իսկ բոլորովին վերջերս կիլիլիցայից անցել են լատինատառի․․․

Ներքաղաքական կոնտեքստին չեմ անդրադառնում․․․

 

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր