|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մենք հույս ունենք, որ Հայաստանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի առաջարկի վերաբերյալ մեր դիտարկումներին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսի հետ մարտի 8-ին կայացած հանդիպումից հետո:
«Որոշ ժամանակ առաջ մենք ներկայացրել ենք մեր առաջարկը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա։ Մենք մեկնաբանություններ ենք ստացել Հայաստանից։ Ի պատասխան՝ մենք նրանց ուղարկեցինք մեր մեկնաբանությունները։ Այնպես որ, գործընթացն ընթանում է»,-հայտարարել է Ալիեւը։