|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հայտնի է, որ երեկ Փարիզի Մարինյի պալատում կայացել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Ֆրանսուա Օլանդը նախագահներին կոչ է արել ակտիվացնել ջանքերը ԼՂ երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա: Նա նաև ընդգծել է, որ ներկայիս ստատուս քվոն հուսալի չէ:
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը:
Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորովել են հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ փոխանակել` Կարմիր խաչի հովանու ներքո: