|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ լուրջ և դրական կարձագանքի հրադադարի ցանկացած առաջարկի, որը հիմնված կլինի պատերազմի լիակատար ավարտի, Գազայից Իսրայելի ամբողջական դուրսբերման և իսրայելցի գերիներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելու գործարքի վրա:
Ըստ Al Jazeera-ի՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ խումբը բանակցություններ է վարում առաջնորդվելով այս դիրքորոշմամբ, որն արտացոլում է Պաղեստինի ժողովրդի կամքը և նրա խիզախ դիմադրությունը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայում մշտական հրադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարման հնարավորությունները չեն ոչնչացվել։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի օգնականն ավելի ուշ հաստատել է, որ Իսրայելն ընդունել է Գազայում պատերազմին վերջ տալու շրջանակային համաձայնագիրը, որը ներկայում առաջ է մղում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։