կարևոր
2923 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-25 10:18
Քաղաքական

Հերթական փնթի աշխատա՞նքը. «Հրապարակ»

Հերթական փնթի աշխատա՞նքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Փետրվարի 28-ին մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը: ԱԺ խորհուրդը երկուշաբթի օրը հաստատելու է օրակարգը: Երեկ խորհրդին է ներկայացվել քննարկվելիք հարցերի ցանկը՝ երկրորդ ընթերցման է ներկայացվել 7 հարց, ինչը նշանակում է, որ «նոն-ստոպ» ռեժիմով քննարկում է լինելու եւ 8 լրացուցիչ նախագիծ։ Բացի այդ՝ խորհրդին առաջարկվում է նաեւ օրակարգում ընդգրկել «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության ﬕջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Սակայն ուշագրավ է, որ չնայած համաձայնագիրը երկուշաբթի օրն է քննարկվելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովում, այն ԱԺ կայքում ներկայացվել է որպես հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած։

««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողոﬖերի կողﬕց բացասական եզրակացություն ստացած․․․ հետեւյալ հարցերը»,- նշված է խորհրդին ներկայացված օրակարգում։

Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգը, ի տարբերություն սովորական նախագծերի, համաձայնագրերի դեպքում հատուկ կարգ է սահմանում, սովորական նախագծերի համար հատուկ ժամկետներ են սահմանված եւ մի քանի ինստանցիաներով են քննվում, իսկ համաձայնագրերը քննվում են մեկ անգամ, երբ կառավարությունն է այն ներկայացնում։ Այսինքն, սահմանված ժամկետները չեն խախտվել, եւ երկուշաբթի՝ մինչեւ ԱԺ խորհրդի նիստը հայտնի կլինի՝ համաձայնագրին հանձնաժողովը կողմ է, թե դեմ։ Արդյո՞ք սա հերթական փնթի աշխատանքն է՝ օրենսդիր մարմնի կողմից թույլ տրված, թե՞ նախապես գիտեն, որ պաշտպանության հանձնաժողովը մերժելու է համաձայնագրի վավերացումը, եւ այդ պատճառով էլ շտապել են նման ձեւակերպում տալ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։