Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին: ԱՍՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա: Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է:
Այդ փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ չպիտի ունենա, կամ ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով պետք է կրճատվեն, իսկ մյուս աշխատողների հետ քաղիրավական պայմանագրեր կկնքվեն, եւ Քաղծառայողի մասին օրենքով նրանք պաշտպանված չեն լինի: Մենք տեղեկացանք, որ մինչ Միրզոյանը կվերադառնա, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի դռան մոտ հերթեր են գոյանում, մարդիկ «բոնբոներկաներով» շտապում են ղեկավարության մոտ՝ պարզելու՝ իրենք մնալու են, թե ոչ: Ոմանք հույս ունեն, որ կհաջողվի լեզու գտնել նրա հետ, Մինասյանն էլ կբարեխոսի Միրզոյանին:
Մինասյանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավի կազմակերպիչն է»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: