կարևոր
3421 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 15:05
Հասարակություն

ԼՂ-ում հազարավոր կյանքեր են վտանգված. դեսպան Ներսեսյանի հոդվածը

ԼՂ-ում հազարավոր կյանքեր են վտանգված. դեսպան Ներսեսյանի հոդվածը

 «Արմենպրես»-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում հազարավոր կյանքեր են վտանգված, Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է անհապաղ վերջ դրվի: Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը կանխելու համար օգնությունը չափազանց մոտ է, սակայն Ադրբեջանը, փոխանակ մարդկային կերպով արձագանքելու, պարբերաբար անջատում է գազը և էլեկտրաէներգիան՝ ավելացնելով տարածաշրջանում ապրող մարդկանց զրկանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը «The Irish Times» պարբերականում հրապարակված հոդվածում:

Դեսպանը ներկայացնում է 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախում տիրող իրավիճակը՝ շեշտելով, որ բնապահպանական ցույցերը ոչ այլ ինչ են, քան «կազմակերպված հնարք», որի նպատակն է տարածաշրջանում մեծամասնություն կազմող հայ բնակչությանը ստիպել ընդհանրապես հեռանալ, ինչը հայտնի է նաև որպես «էթնիկ զտումներ»:

Վարուժան Ներսեսյանը հոդվածում նաև թվարկում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների, որոնք կոչ են արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը:

Դեսպանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված երաշխիքներ կարող են տրվել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու միջոցով: