Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լավրով-Միրզոյան օրերս տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարարն արեց մի արտահայտություն, որը, մեծ հաշվով, պետք է որ ցնցեր Հայաստանի հանրությանը: Բայց ոչ մի ցնցում-մնցում չեղավ: Իմիջիայլոց, հիմա Հայաստանի հանրույթունը խոր անաբիոզի մեջ գտնվող անողնաշարավոր է հիշեցնում և անզգա-անցնցվելի է դարձել, ինչը փաստվում է բազում սահմռկեցուցիչ օրինակներով: Ասենք, օրը ցերեկով առևտրի կենտրոն է պայթում, մարդիկ են կոտորվում ու՝ ոչինչ: Զինվորական կացարանի տակ հարմարեցված ինչ-որ անկապ շինության մեջ 15 երիտասարդ է այրվում, ու՝ ոչ մի բան: Արդյոք նման անհաղորդ հանրույթը կարո՞ղ է հասարակություն համարվել:
Վերադառնանք Լավրովի ասածին: Ահավասիկ. «Բոլորին հայտնի է, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, քան արդյունքում դա տեղի ունեցավ: Բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»: (Տես՝ կից տեսանյութը)
Լավրովի մոտ կանգնած նիկոլական Արարատ Միրզոյանն այս առնչությամբ ու նրա ներկայությամբ ձայն չհանեց: Այսինքն, ինքը լիովին ընդունում է, որ Լավրովը իրականությունն է ներկայացնում. կա՛ր հնարավորություն՝ ավելի շուտ հասնել պատերազմական գործողությունների դադարեցմանը 2020 թվականի աշնանը: Իսկապես էլ հայտնի է, թե ամենից կոնկրետ հնարավորությունը երբ կար՝ հոկտեմբերի 19-ին: Այդ մասին էլ Լավրովի ղեկավար ՌԴ նախագահ Պուտինն է հայտարարել, ու դա ևս ոչ մեկը չի հարքել:
Բայց Սերգեյ Լավրովի դիտարկման վերաբերյալ կա մի էական վերապահում: Նա ասում է, թե դա՝ պատմություն է, և թողնում է պատմաբաններին: Մինչդեռ դա պատմություն չէ, դա շարունակում է լինել Հայաստանի իրականությունը, թեկուզ այն պարզ պատճառով, որ դիտարկված ժամանակ Հայաստանում իշխանության ղեկին էր Նիկոլ Փաշինյանը, որը շարունակում է մնալ այդ կարգավիճակում ու շարունակում է նույն գլխակեր քաղաքականությունը: Այսինքն, եթե դա «պատմություն» էլ է, ապա, ցավոք, շարունակվո՛ղ պատմություն է:
Այդ «պատմությունը» «Եռաբլուրում է, մի կողմից:
Մյուս կողմից՝ այդ «պատմությունը» տակավին նստած է ՀՀ կառավարության շենքում: Ու այդ պատմության գլխավոր մեղավորը, իսկ ապագայում անխուսափելիորեն՝ մեղադրյալը՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, չցանկացավ համաձայնել պատերազմը հոկտեմբերի 19-ին կասեցնելու առաջարկությանը: Դրա հետևանքով շարունակեցին ունենալ ինչպես տարածքային ծանր կորուստներ, այնպես էլ մարդկային անվերականգնելի կորուստներ: Հազարավոր զոհեր ենք ունեցել հոկտեմբերի 19-ից հետո: Եվ այդ արյունն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի վրա է:
Իսկ նա այնքան անպատկառ է, որ հետո հայտարարեց, թե նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի: Իսկ զոհերով արեց, որովհետև, իբր, չէր ուզում, որ իրեն դավաճան կոչեն: Իսկ իր գործողություններն էլ արդարացնելու համար բարբացեջ, թե՝ «20 հազար կյանք եմ փրկել» (դա էլ է հետաքրքիր, քանի որ նույն թեմայով նույն բանը մի քանի անգամ ասելիս թիվը անընդհատ մեծացնում էր և 20 հազարից հասավ մինչև 35 հազար):
Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կյանքեր է խլել, կյանքեր է կերել, հազարավոր կյանքեր, կյանքեր, որոնց եղունգն անգամ ինքը չարժե: Կյանքեր է կերել, տեղը «կյանքեր փրկելու» քարոզչափուչիկ հրամցրել:
Նիկոլ Փաշինյանը չէր կարող ու չի կարող կյանքեր փրկել, նա և նրա իշխանությունը գլխակեր են: Նա և իր խմբակը պատերազմի ու պարտության կուսակցությունն են: Քանի դեռ Հայաստանում կյանքակերների, պատերազմի ու պարտության կուսակցության ներկայացոուցիչներն են իշխանություն, չի լինելու ո՛չ խաղաղություն, ո՛չ ապահովություն, ո՛չ անվտանգություն, ոչ էլ, հասկանալի է, բարեկեցություն:
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է պետության ղեկին, լինելու են մահեր, ավերներ, աղետներ, կորուստներ, համաճարակներ, կործանում, մղձավանջ: Սա է դառը և արնածոր իրականությունը:
Աղբյուր՝ 7or.am: