կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-01 22:40
Հասարակություն

Արտավազդ Բագրատիչին խրախուսելու, պարգևատրելու փոխարեն ստիպել են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել. Արթուր Քարամյան

Արտավազդ Բագրատիչին խրախուսելու, պարգևատրելու փոխարեն ստիպել են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել. Արթուր Քարամյան

Ֆեյսբուքյան օգտատեր, վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանը այսօր իր էջում գրել է .

««Մարմնի ճարտարապետ». հենց այսպես են անվանում անհնարինը հնարավոր դարձնող Արտավազդ Սահակյանին,  ում անունը չէր դադարում հնչել պատերազմի ընթացքում որպես հրաշագործ, ով օրը 24 ժամ, առանց մեկ րոպե հանգստի, վիրավոր զինվորներին նորից քայլելու, նորից սեփական ձեռքերը զգալու և վերջապես ապրելու հնարավորություն էր ընձեռում:

Արտավազդ Սահակյանի ճարտարապետության մասին խոսում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր ընդամենը լսել են նրա մասին:

Նա բացառիկ է իր տեսակով որպես բժիշկ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր աշխատանքին:

Այսօր տեղեկացա, որ Արտավազդ Բագրատիչին խրախուսելու, պարգևատրելու փոխարեն ստիպել են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել:

Սա մի մեծ արհամարհանք է հենց մեզ՝ բոլոր վիրավոր զինծառայողներիս, քանի որ մեր կյանքի և ապրելու համար մենք պարտական ենք հենց իրեն՝ մարդու, ով իր գիշերն ու ցերեկը նվիրել է մեզ, վերադարձնելով մեզ այն, ինչը որ խլել էր մեզանից պատերազմը:

Արտավազդ Սահակյանը պարգևատրվել է.

• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»  1-ին աստիճանի մեդալ (2010)[3]։
• Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ  (2014)[4]։
• Մխիթար Հերացու մեդալ
• ԼՂՀ  «Արիության համար» մեդալ,
• ՀՀ  վարչապետի հուշամեդալ,
• Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ։
• Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ։
• Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
• Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի