Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց, որ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ ունենում է պարբերական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել է նաև Շուշանիկ Բախշյանի հարցը: Սրան նա անդրադարձավ` ի պատասխան լրագրողի այն հարցադրմանը, թե նախարարն առանձնազրույցի հրավիրե՞լ է Արա Ասոյանին և նրա հետ քննարկե՞լ է մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հարցը:
«Մենք Արա Ասոյանի հետ գրեթե ամենօրյա աշխատանք ենք ունեցել` հաշվի առնելով գրիպով հիվանությունների աճը: Այդ դեպքի առնչությամբ նույնպես խոսել ենք: Հաշվի առնելով այն, որ այդ դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները պետք է գնահատական տան, իսկ բժշկական կողմը պետք է լինի անաչառ, հետևողական, պետք է տրվի ազնիվ դատաբժշկական փորձաքննության արդյունք, որի միջոցով կբացահայտվի իրականությունը: Ինչ վերաբերում է դեպքին և հալածանքներին, ապա ես կտրականապես դրանց դեմ եմ: Կարծում եմ, որ բժշկին, անկախ նրա մեղքի բաժնից, որի ձեռքերում հազարավոր կյանքեր են ծնվել, չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել»,- ընդգծեց նախարարը:
Ըստ նրա` Շուշանիկ Բախշյանի առողջության հետ կապված սխալմունքի խնդիր չկա: «Հենց սկզբից էլ նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել»,- եզրափակեց նախարարը: