Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Երեւանի Սեյսմիկ Անվտանգության Մասին
Հաշվի առնելով երկրակեղևի վերջին սեյսմիկ ակտիվությունը, տարածաշրջանում գրանցված ավերիչ երկրաշարժերի չվերականգնվող կործանիչ հետևանքները՝ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում քաղաքամայր Երևանում ծավալված բազմաբնակարան բարձրահարկ շենքերի կառուցման այս ընթացքի վերաբերյալ։
Բարձրահարկերը վեր են խոյանում, արդեն իսկ ավարտական տեսք և տասնամյակների շահագործում ունեցող բակերի կանաչ հատվածի, խաղահրապարակների հաշվին։
Կառուցապատման աշխատանքներ են ծավալվում 2 դալաններով մուտք ունեցող 5 հարկանի շենքերով շրջապատված բակերում։
Երկու հարևան շենքերի հեռավորությունը, նույնիսկ միայն տեսողական գնահատմամբ չի բավարարում սեյսմիկ անվտանգության տեսանկյունից։
Աստված մի արասցե, նման ուժգնության երկրաշարժի երևանյան սցենարի պարագայում տեխնիկայի մոտենալու, փրկարարական աշխատանքները կազմակերպելու առումով արդյոք պատրա՞ստ են ներկայիս կամ պատասխանատվություն ստանձնելու նախապատրաստվող իշխանավորները։
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քաղաքային իշխանություններից ակնկալում է քաղաքի և կառույցների սեյսմիկ անվտանգության բարձրացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման նախապատրաստման և իրազեկման գործնական քայլեր, շատ արագ կյանքի կոչել մասնագիտական հանձնաժողով, ուսումնասիրել շինարարության փուլում գտնվող բոլոր կառույցները, մինչև ուսումնասիրության ավարտը դադարեցնելով շինարարական աշխատանքները, ըստ անհրաժեշտության վերանայելով նախապես տրամադրված թույտվությունները։
Ինչպես նշել էինք դեռևս երկու տարի առաջ, Երևանի կառուցապատումն իրականացվում է առանց ճարտարապետական ընդանուր պատկերի, հախուռն, առանց պահպանելու իր երրորդ հազարամյակին մոտեցող քաղաքի դիմագիծը։
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե
14 փետրվար, 2023թ.