|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից գործնական քայլեր է ակնկալում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ակտիվացման նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական պատվիրակությունը նոյեմբերի 9-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ. հայտնում է АПА-ն:
Պատվիրակությունը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը. ողջունելով բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ համանախագահների ջանքերը` Ժնևում 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անվանել է ճիշտ ուղղությամբ արված քայլ: