Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրանն ակնկալում է Եվրոպայից Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացմանն ուղղված գործնական քայլեր: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին. հայտնում է РИА Новости-ն:
Նա ասել է այդ մասին` մեկնաբանելով Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի` միջուկային գործարքի վերաբերյալ հայտարարությունը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ եվրոպական երեք երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են Միջուկային համապարփակ համաձայնագրին իրենց հանձնառությունը եւ կարեւորել Պարսից ծոցում լարվածության թոթափումն ու բանակցությունների վերսկսումը