Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը մենք հարմար չգտանք մասնակցելու` ելնելով Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։ «Միևնույն է, չմասնակցելով հանդերձ, մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին` հեռավար կարգով։ Եվ ահա մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը ու հիմա քննարկման փուլում ենք»,– նշեց Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրեց, որ բանակցքային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել և ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով։