|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց սահմանին տիրող իրավիճակի մասին: Նախարարը նշեց, որ միջնորդավորված ջանքերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել կրակը:
«Գլխավոր շտաբի պետերը Մոսկվայում հանդիպել են և եկել այն եզրակացության, որ պետք է ժամանակավորապես դադարեցնել կրակը: Մեզ համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում ԼՂՀ ՊԲ շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում: Բանակցային այս պայմաններում նպատակահարմար չգտանք ԼՂՀ-ի մասնակցությունը, բայց բոլորիս համար հասկանալի է, որ ԼՂՀ-ն` որպես հակամարտության կողմ, մաս պետք է կազմի բանակցային գործընթացին: Այս դադարը օգտագործում ենք համապատասխան հետևություններ անելու և առաջիկա գործողություններին նախապատրաստվելու համար»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` ՊԲ-ն պատրաստ է ցանկացած ոտնձգության և կանխարգելիչ միջոցառումների իրականացման: