կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 17:51
Քաղաքական

Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան

Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան

Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, դա մեր ամենժամյա աշխատանքի թեման և թիրախն է․ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես չեմ կարող մտաբերել որևէ լուրջ հանդիպում և քննարկում, որի ընթացքում այս թեման չի արծարծվում։ Այո՛, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Այժմ Ադրբեջանը փորձում է խնդիրը կապել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ։ Այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն, այնուամենայնիվ, մենք, որպես բարի կամքի նշան, արել ենք և շարունակում ենք անել մեր շատ մարդասիրական քայլերը և ակնկալում ենք, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի կողմից պահվածքը»,- հայտարարեց ԱԳ նախարարը։

Միրզոյանն ասաց, որ թեման քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ընթացքում։

«Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ», - ասաց Արարատ Միրզոյանը։