կարևոր
1501 դիտում, 7 ժամ առաջ - 2025-04-12 14:00
Քաղաքական

Հիմա մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞նք, թե՞ չէ. Արարատ Միրզոյանը` Բայրամովի մասնակցությամբ քննարկմանը

Հիմա մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞նք, թե՞ չէ. Արարատ Միրզոյանը` Բայրամովի մասնակցությամբ քննարկմանը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: 

«Հիմա մի շատ հետաքրիքր հարց կա, մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞քն, թե՞ ոչ»,-Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկմանը հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, գետնի վրա հակամարտւթյուն չկա, բայց խաղաղության հաստատման մասին  իրավական փաստաթուղթ էլ ստորագրված չէ։

Անդրադառնալով Բայրամովի ներկայացրած նախապայմաններին, Միրզոյանը հերքեց, որ Ղարաբաղը մեր երկրի օրենքում ներկայացված է որպես Հայաստանի մաս, բացի այդ խաղաղության պայմանագրի նախագծում մի քանի անգամ նշվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։