Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի մի շարք բուհերում շինարարական և վերակառուցման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներ ներդնելու համար կառավարությունը գումար կհատկացնի հայաստանյան մի շարք բուհերի:
Կառավարության այսօրվա նիստц6ь կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տրամադրվող գումարի շրջանակում, օրինակ, Ագրարային համալսարանում ստեղծվելու է Ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոն:
«Վերանորոգվելու է և գույքով ապահովվելու է «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի շենքը, վերանորոգվելու են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի շենքերը»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նշեց նաև, որ 883 միլիոն դրամ է հատկացվելու է Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանում և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում և Բերդի պետական քոլեջներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: