06 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում այցելել է փետրվարի 6-ին երկրաշարժից նյութական վնասներ կրած Կիլիկիան ճեմարան և հենց տեղում ծանոթացել իրավիճակին։ Այս մասին գրում է «Գանձասարը»։
Վեհափառ հայրապետն իր խոսքում նշել է. «Ճիշտ է, այս ցավալի ու մտահոգիչ պայմաններում ենք հանդիպում, սակայն ուզում եմ հաստատել, որ հալեպահայությունը կանգնուն է և շարունակում է վերականգնելու իր հավաքական աշխատանքը։ Անցնող տարիներին դժվարություններ ունեցանք։ Այսօր տագնապն այլ է, սակայն բոլոր տագնապների դիմաց պետք է ունենանք հավատ, հույս և միասնական աշխատանք»։
Արամ Առաջինն այցելել է նաև հայ որոնողափրկարարական խմբի կողմից աշխատանքներ իրականացրած «Շաար» թաղամաս, Ազիզիէ թաղամասում փլված շենքի տարածք, ուր հայ ընտանիք էր բնակվում։ Վեհափառ հայրապետը հոգեհանգստյան արարողություն է կատարել երկրաշարժից զոհված հայ ընտանիքի երկու անդամների հոգիների խաղաղության համար և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
ՀՄԸՄ-ի փողերախումբը սգերգեր է նվագել։