կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-22 17:10
Տարածաշրջան

Ահաբեկիչները խոստովանել են՝ Թուրքիան իրենց սննդով է ապահովում

Ահաբեկիչները խոստովանել են՝ Թուրքիան իրենց սննդով է ապահովում

Նոր մանրամասներ են բացահայտվում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Թուրքիայի 49 քաղաքացիների առևանգման մասին:

 

Ըստ siyasihaber-ի՝ հայտնի է դարձել, որ ահաբեկիչները շրջապատել են հյուպատոսարանը և 10 րոպե ժամանակ տվել, որպեսզի ներսում գտվող աշխատակիցները հանձնվեն: Այնուհետև նրանք վերցրել են հյուպատոսարանում գտնվող զենք-զինամթերքը, աշխատակիցների ոսկե իրերն ու անձնագրերը:

 

Հայտնել են նաև, որ 101 օր շարունակ ահաբեկիչների մի մասն առևանգված աշխատակիցներին լավ են վերաբերվել` ասելով. «Դուք էլ մեզ պես մուսուլման եք: Թուրքիան մեզ սննդով է ապահովում: Մեր խնդիրը քրդերի և եզդիների հետ է: Մենք ձեզ հետ ոչ մի խնդիր չունենք»: Իսկ մյուսները՝ վատ` պնդելով, որ նրանց ղեկավարները «անհավատներ են»:

 

Գերեվարվածների և ահաբեկիչների միջև հաղորդակցումն ապահովել է ոստիկանության հատուկ ծառայակից Աբդուլսեթթեր Յավաշը, ով, ըստ կայքի, բարեբախտաբար, լավ է տիրապետել արաբերենին:

 

Նշվում է, որ մինչև 49 աշխատակիցների ազատ արձակման օրը, ահաբեկիչները նրանց պահել են միասին և Մոսուլում 8 անգամ փոխել նրանց տեղակայման վայրը: