Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցավակցություն է հայտնել երկրաշարժի բազմաթիվ զոհերի կապակցությամբ. նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել. համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ յոթ նահանգներում նախնական տվյալներով մահացել է 284 մարդ, վիրավորվել՝ 2400-ը։ Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, իսկ երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։
«Հարգելի պարոն Նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցեք նաև զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այդ կապակցությամբ»,- ասված է հեռագրում։