|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում են Բաքվում քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օգնության տրամադրելու հարցը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը:
Նրա խոսքերով` Իրանը Պուտինի հետ ցանկանում է օգնել Էրդողանին`Թուրքիայում լավ պայմաններ ստեղծելու և խնդիրները լուծելու համար, որպեսզի նա ճիշտ որոշում կայացնի:
«Դա վերաբերում է տարածաշրջանային հարցերին, Իրաքին, Սիրիային: Կարծում եմ` Ռոհանին և Պուտինը պատրաստ են օգնել Էրդողանին, աջակցել նրան»,- ասել Ռահիմպուրը: