Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակից:
«Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակից: Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների մասին, երկու կողմերն էլ զորքերը սահման են ձգում: Համոզված եմ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել խաղաղ ճանապարհով»,- այս մասին Դմիտրուկը գրել է «Ինստագրամ»-ի իր էջում:
Ուկրաինացի պատգամավորն առաջարկել է նաև Հայաստան մեկնել՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար: «Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք»,- նշել է նա:
Ավելի վաղ Գերագույն Ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Դարյա Վոլոդինան, «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել էր, որ երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը, և ասել էր, որ ոչ մի կերպ չի կարող արդարացվել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը. հայտնում է AnalitikaUA.net-ը: