|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիջեյ Էդոյին՝ Էդուարդ Աղաջանյանին, որոշել է փոխարինել նախկին լրագրող, հեղափոխությունից հետո պատգամավոր դարձած Սարգիս Խանդանյանով։ Նրա թեկնածությունը երեկ պաշտոնապես ներկայացվել է ԱԺ խորհրդին, եւ խորհրդարանը եկող շաբաթ մեկնարկող հերթական նիստերին փակ-գաղտնի ընտրությամբ Խանդանյանին կընտրի հանձնաժողովի նախագահ։
Գալիք նստաշրջանը բավականին հագեցած կլինի՝ ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը եւս օրակարգում է։
Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը որոշել է փետրվարի 7-ին բանակի խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկում հրավիրել եւ պահանջել է, որ ներկա գտնվի նաեւ պաշտպանության նախարարը։ Երեկ ԱԺ խորհրդի հաստատմանը երկու տասնյակից ավելի նախագիծ է ներկայացված եղել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում