Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախի խորհրդարանում թեժ քննարկում է սպասվում` օրակարգում է 2021 թ․ բյուջեի նախագիծը, որը, ընդդիմադիր պատգամավորների հավաստմամբ, որեւէ տողով չի հուշում, որ գործ ունենք հետպատերազմական, խնդիրներով լեցուն Արցախի ֆինանսական փաստաթղթի հետ, հայտնում է «Հրապարակ»-ը։
«Որեւէ ծախս չի կրճատվել, որեւէ ոլորտում խնայողություն չի արվել, անգամ ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսվող բյուջեն է մնացել նույնը, ինչ նախորդ տարի»,- ասաց մեր աղբյուրը։ Իսկ նախագահականին հատկացվող բյուջեն 200 միլիոն դրամով աճել է՝ հասնելով մոտ 800-ի։ Իհարկե, դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Պետական վերահսկողական ծառայությունը կառավարության կազմից տեղափոխվել է նախագահի ենթակայության ներքո, սակայն, բացի այդ, նախագահականում խորհրդական, օգնականների թվի կրճատում էլ չի եղել։ «Կյանքը՝ ինչպես պատերազմից առաջ, ասես ոչինչ չի եղել, որից պետք էր հետեւություններ անել»,- ասաց թերթի աղբյուրը։