Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Դոգ-Մարության-Թևանյան «բանակցություններ» են գնում, ՔՊ-ում թեժ նիստ է ընթանում։
Մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՔՊ-ականները որոշել են դիմել ԿԸՀ վերահաշվարկ իրականացնելու նպատակով. հույս ունեն, որ իրենց ձայները մի քանի հարյուրով կավելանան, հայտնում է armlur.am-ը։
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն այսօր թեժ է անցել։ Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ ՝ ինչպես անել, որպեսզի հնարավոր լինի ապահովել անհարժեշտ ձայներ Տիգրան Ավինյանի համար։
Մենք տեղեկացանք, որ նիստի ժամանակ քննարկել են դիմել ԿԸՀ՝ մի քանի ընտրատեղամասում վերահաշվարկ իրականացնելու նպատակով։ Նրանք հույս ունեն, որ այդպես իրենց ուժի ձայները մի քանի հարյուրով կավելանան և առաջ կանցնեն»,- գրում է կայքը։
Աղբյուր` armlur.am