կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-10 09:16
Առանց Կատեգորիա

ԼՀԿ-ն ու «Իմ քայլը»՝ նույն խրամատում. թեժ մարտեր են սպասվում. «Հրապարակ»

ԼՀԿ-ն ու «Իմ քայլը»՝ նույն խրամատում. թեժ մարտեր են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության վերաբերյալ փակ քննարկում է կայանալու՝ առցանց տարբերակով, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, ԵԽԽՎ նիստերն անցկացվում են առցանց։ Հայկական պատվիրակության անդամներին թեժ մարտեր են սպասվում ադրբեջանցի պատվիրակների հետ։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներից Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ են Ռուբեն Ռուբինյանը եւ Էդմոն Մարուքյանը։ Նրանք 2 ամիս շարունակ ԵԽԽՎ իրենց գործընկերների հետ նամակագրության միջոցով ներկայացրել են իրավիճակը, այսօր Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այդ ամենն անելու են հրապարակավ։

Նիստի ընթացքում ելույթով հանդես են գալու Հայաստանի համազեկուցող Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիա,  Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը՝ Ավստրիա, եւ Ռոջեր Գյոյլը՝ Մեծ Բրիտանիա։ Նախատեսվում է նաեւ Էգիդիուս Վարեյկիսի ելույթը, ով նախագահում է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ հակամարտությունների ենթակոմիտեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում