|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց, թե եթե չկարողանան ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ դիմելու է միջազգային այլ գործընկերների, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծվի։
«Մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, առաջնային գործարկել դրանք», - ասել է Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նշել է նաև, որ Երևանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող՝ 1997-ի պայմանգրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Նա ընդգծել է, որ եթե հնարավոր չլինի այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա «ակնկալում ենք Հայաստանին տրամադրել բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»: