Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիներ շարունակ, ադրբեջան անունը կրող արհեստական կազմավորման սահմաններից ներս ապրող բնիկների և նրանց թվի մասին եղել է թյուր պատկերացում: Այդ թեման ԽՍՀՄ-ի գոյության 70 տարիների ընթացքում եղել է փակ թեմա և բացի առանձին անհատներից որևէ մեկը չի իմացել իրականությունը:
90-ական թվականներից սկսած, երբ սկսվեց արցախյան ազատագրական պայքարը, որը վերածվեց մոտ 4 ամյա հայ-ադրբեջանական պատերազմի, ճշմարտությունը դուրս եկավ ջրի երես:
Պարզվեց ինչ. 1918-20 թթ., ինչ-ինչ ուժերի և թուրքերի կողմից ստեղծված Ադրբեջանը ինչ-ինչ մութ նպատակներով, կազմավորվել է տեղաբնիկ իրանական, հյուսիսկովկասյան ժողովուրդների և հայկական ու վրացական տարածքների հաշվին, ու այսօր այնտեղ ապրողների կեսը բոլորովին էլ ազգային փոքրամասնություն չեն:
Սկսենք թալիշներից. մեր մոտավոր հաշվարկներով նրանց թիվը 1 500 000 է (ամերիկյան հետազոտողները 1 900 000- մասին են խոսում): Թաթերի թիվը, նորից ամենահամեստ հաշվարկներով, 1 300 000 է: Ադրբեջան կոչվածի հյուսիսային մասում, որը ըստ էության Հարավային Դաղստանն է (մոտ 20 000 քառ. կմ.), նորից համեստ հաշվարկներով (տեղացիները պնդում են մեկ ու կես միլիոնի վրա), ապրում են 1 000 000 լեզգիներ և ավարներ: Այս թվի մեջ չեն մտնում ցախուրները, բուդուխները, ուդիները, կենալոկները և այլն:
Հյուսիսային մասում է գտնվում Սաինգիլոն, որի տարածքում ապրողները իրենց կոչում են ինգիլոիդներ, որոնք իրականում իսլամացած վրացիներ են (մոտ 80 000):
Պարզ թվաբանական հաշվարկից հետո տեսնում ենք, որ ադրբեջան կոչվածի տարածքում ապրողների մոտ կեսը թուրքեր չեն (մյուս կեսի ազգային պատկանելության մասին էլ լրջագույն կասկածներ կան. համենայն դեպս նրանց արտաքին տվյալները և մարդաբանական տիպը ուրիշ բանի մասին է վկայում):
Վերջերս ՌԱԶՄ ԻՆՖՈ գործակալությունը հրապարակեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակման հետևանքով ադրբեջանական կողմի կրած կորուստների անվանացանկը (ինչի առթիվ ադրբեջանական լրատվամիջոցները վայնասուն են բարձրացրել)։ Թռուցիկ հայացքով ուսումնասիրելով` գալիս ենք մի եզրակացության, որ զոհերը հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են (անկախ ալիեվյան քարոզչամեքենայի մանր խորամանկության. բոլորի անուն ազգանունների վերջում թուրքական օղլի է հայտնվել, օրինակ` Միրզազադե Նուրեդդին Բուրհան օղլու): Այդպես է հիմա, այդպես էր 44 օրյա պատերազմի ժամանակ և հատկապես Արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Ասում ենք հատկապես, որովհետև, ինչպես ցույց են տվել մեր ուսումնասիրությունները և թալիշների, լեզգիների ու ավարների վկայությունները, առաջնագծում մեծամասամբ եղել են թալիշներ, լեզգիներ, ավարներ, թաթեր, ուդիներ...