|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանական ռեսուրսներում նպատակային տարածվում է թալիշներին վարկաբեկող տեղեկատվություն: Արդեն սկսել են մեղադրել ռազմաճակատում ձախողումների համար. հայտնում է Talyshstan times-ը:
Այն բանից հետո, երբ ադրբեջանական պահեստազորային զորքերի երկու գումարտակ, ուղևորվելով դեպի առաջնագիծ՝ Ջաբրայիլի շրջանի ուղղությամբ, ընկել է հրետանային կրակի տակ և ամբողջությամբ ոչնչացվել, ռազմական հրամանատարությունը շտապել է մեղադրել թալիշներին: Ադրբեջանի զինված ուժերի երկու թալիշ զինծառայողներ ձերբակալվել են այն մեղադրանքով, թե իբր հայկական կողմին փոխանցել են շարասյան երթուղու մանրամասները:
Ադրբեջանական մամուլն անմիջապես թալիշներին անվանել է «դավաճաններ, որոնք մեզ հետ նույն հարկի տակ են ապրում»՝ ցանկանալով, «որ ադրբեջանական հացը մնա իրենց կոկորդում»:
Պետք է ենթադրել, որ, ադրբեջանական բանակի նահանջին զուգահեռ, թալիշների, ինչպես նաև ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ մեղադրանքների քանակը ձնագնդի պես կաճի: