|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»: Վարձկանները նշել են, որ իրենց գումար են առաջարկել առաջնագծում կռվելու համար:
«Մեզ ասացին, որ մեր առաքելությունն է լինելու, որպես ժամապահ լինել Ադրբեջանի սահմանին: Այդ աշխատանքի համար մեզ առաջարկեցին ամսական 2 հազար դոլար: Համաձայնեցինք, սակայն, երբ ժամանեցինք Ադրբեջան, հաջորդ օրը մեզ միանգամից տեղափոխեցին առաջնագիծ»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է սիրիացի վարձկանը:
Նրա խոսքով` առաջնագծում եղել են մոտ 30 հոգով, երբ 50 մետր քայլելուց հետո իրենց կողքին հրթիռ է ընկել:
«Անդադար կրակահերթը տևեց մոտ 30 րոպե: Այդ րոպեները դար էին թվում: Այդ ժամանակ ես փոշմանեցի, որ եկել եմ Ադրբեջան»,- ասել է նա:
Լրագրողի հետ զրույցում վարձկանները նշել են, որ մահն ամենուր էր և իրենք օգտագործվում էին, որպես «թնդանոթի միս», իսկ ապրելու հավանականությունն ընդամենը 1% էր:
Արցախի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Ադրբեջանի կողմից մասնակցում էին նաև սիրիացի վարձկան-ահաբեկիչներ: Այս հանգամանքը փաստվել է Հայաստանի, Արցախի և մի շարք այլ պետությունների կողմից: