|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ArmLur.am-ը գրում է․
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն արդեն 2-րդ օրն է՝ կրկնել է հրաժարականի իր դիմումը: Նա անսպասելի՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ հրաժարական տվեց։ Եվ ահա, ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով, Քրիստիննե Գրիգորյանը գլխավորելու է Արտաքին Հետախուզական Ծառայությունը:
Այստեղ ուշագրավ է, որ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչապետին»:
Իսկ Պաշտպանի մասին ՀՀ Սահմանադրական օրենքում ասվում էր. «Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը»:
Այսինքն, նա վարչապետին հաշվետու եւ ենթակա լինելն ավելի վեր դասեց անկախ պաշտոնյա լինելուց: