Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ սեպտեմբերի 28-ի որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Աբգարյանը 31 տարեկան է:
Տիգրան Կարապետյանը նշանակվել է վարչապետի օգնական։ Կարապետյանը 37 տարեկան է:
Աշոտ Մարդյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ։ Մարդյանը 45 տարեկան է:
Սերժիկ Սրապիոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։ Նա էլ 56 տարեկան է:
Այս չորս պաշտոններից երեքը բաժին են հասել հանրապետականների, եւ միայն նոր նշանակվողներից ամենատարեցը՝ Սերժիկ Սրապիոնյանն է անկուսակցական:
Գուցե Արագածոտնի եւ Սյունիքի մարզպետների նոր տեղակալները նոր մոտեցումներով կառավարեն նշված մարզերը եւ դառնան օրինակելի պաշտոնյաներ, եւ կամ վարչապետի նոր օգնականը կարողանա իր անմիջական շեֆին համոզել, որ երկիրը նման կերպ կառավարելը կործանարար է: Գուցե նրանք իսկապես` յուրաքանչյուրն իր ոլորտում լինի բարեփոխիչ: Սակայն հենց սկզբից անհանգստացնող է այն, որ այս երկրում պաշտոնի, ինչու ոչ՝ նաեւ աշխատանքի նշանակում են հիմնականում հենց այս՝ կուսակցականի հանգամանքից ելնելով:
Անհանգստացնող է նաեւ այն, որ հենց պաշտոն ստանալու նկատառումով էլ մարդիկ դառնում են հանրապետական: Իսկ ամենացավալին այն է, որ մեր իշխանության գործունեության արդյունքում մարդիկ դառնում են հանրապետական` առաջին հերթին աշխատանք գտնելու համար: