կարևոր
1699 դիտում, 6 օր առաջ - 2023-01-24 20:18
Աշխարհ

Ռուբեն Վարդանյանն արժանապատվորեն պատասխանեց բոլոր սադրիչ հարցերին․ բայց․․․ դիտարկում

Ռուբեն Վարդանյանն արժանապատվորեն պատասխանեց բոլոր սադրիչ հարցերին․ բայց․․․ դիտարկում

Բոլորը քննարկում և բարձր են գնահատում, BBC-ի հարցազրույցին տված Ռուբեն Վարդանյանի պատասխանները։ Իսկապես, Ռուբեն Վարդանյանը արժանապատվորեն պատասխանեց բոլոր սադրիչ հարցերին։

«Բայց․․․բայց ամեն դեպքում, հարցազրույցի ամենասադրիչ, ես կասեի հայ ժողովրդի համար ամենանվաստացուցիչ հարցն այն էր, որ Հայաստանի իշխանությունը, փաստորեն Արցախը հանձնել է Ադրբեջանին, իսկ դուք դիմադրում եք։

Ռուբեն Վարդանյանն, իհարկե ճիշտ պատասխանեց, բայց հարցը հնչեց և այն հերքել հնարավոր չէր։Պետականորեն այսպես վերաբերվել հայրենակիցների հետ, ովքեր հազարամյակներ ապրում են իրենց պատմական հայրենիքում, որևէ այլ ազգի ներկայացուցչի համար անհասկանալի կլինի։Իրականում, այս հարցով լրագրողը խայտառակ արեց մեզ բոլորիս»,- գրել է Իշխանյանը։