Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հրավիրվել էր ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին։
Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ապրիլյան պատերազմի ժամանակ հրետանին որևէ բացթողում ունեցե՞լ է։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, թույլ չտալով, որ Մարդոյանը պատասխանի, միջամտեց՝ նշելով․ «Երբ նայում եք գեներալին, նման գնահատական հնչեցնելու կարիք․․․Բացթողումների և ձեռքբերումների մասին այսօր որևէ մեկն իրավունք չունի ավելորդ բան խոսելու։ Հիմա դուք տալիս եք հարցեր, որոնց պատասխանն իմանալու եք ամիսներ անց։ Այսօր գեներալը, զորացրված լինելով բանակից, կարևորել է հանձնաժողովի աշխատանքները»։
Ալբերտ Մարդոյանի խոսքով՝ հանձնաժողովից իր սպասելիքն այն է, որ վերլուծություններ կատարվեն, և հաջորդ քայլը լինի՝ ի նպաստ բանակի հետագա զարգացման։
Լրագրողները հարցրին՝ վարչապետը հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմում դավադրություն է եղել, նման բան կա՞, Անդրանիկ Քոչարյանը կրկին միջամտեց. «Դուք քաղաքական հարցեր եք տալիս գեներալին։ Այդ հարցերը պետք է տաք մեր վերլուծությունները կարդալուց հետո»։