Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե պարզվի, որ ԵՄ նոր առաքելությունը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չի իրականացնելու, ի տարբերություն նախկին առաքելության անգամ ձեւական առումով չի ունենալու նման գործառույթ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այն զսպելու ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիան եւ հետեւաբար՝ ինչո՞վ է ամրացնելու Հայաստանի անվտանգությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը:
Այն լրացուցիչ քննարկումների եւ վերլուծությունների առիթ է հանդիսանում, քանզի նախորդ նմանատիպ առաքելության գործունեության հետ կապված այդպես էլ մնացին բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք պատասխան չստացան:
Մասնավորապես՝
Հատկանշական է ԵՄ նոր առաքելության մանդատի ձեւակերպումը ՝ «մշտական պարեկության իրականացում եւ իրավիճակի վերաբերյալ զեկույցների ուղարկում, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը»:
Ինչպես տեսնում եք՝ պարզ չէ, թե արդյոք այս նոր առաքելության մանդատը ներառում է հրադադարի պահպանման ռեժիմի մոնիտորինգ, ինչը առկա էր նախորդ առաքելության մանդատում թե ոչ։
Ի դեպ, ԵՄ արտաքին ծառայության նախորդ առաքելությանը վերաբերող համապատասխան կայքէջում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մասին հիշատակումը չկա, եւ անհասկանալի է, արդյո՞ք հետո այդ նյութում կատարված փոփոխությունների արդյունքում է այն անհետացել։
Ի՞նչն է պատճառը։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ այդ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը 15-ից ավել անգամ խախտելով հրադադարն այդպես էլ ԵՄ կողմից որեւէ պաշտոնական արձագանքի չի՞ արժանացել կամ
այն փաստը, որ 176 պլանային դիտարկում իրականացրած ԵՄ 40 դիտորդները 2 ամսվա մեջ արձանագրելով այդ խախտումներն այդպես էլ որեւէ արդյունքի չե՞ն հասել, իսկ գուցե չե՞ն արձանագրել, իսկ գուցե արձանագրել են, բայց զեկույցների մեջ չե՞ն ներառվել տվյալ փաստերը:
Կարծում եմ, այս հարցերի պատասխանները կարեւոր են ոչ միայն հայ հասարակության, այլեւ ԵՄ առաքելության նկատմամբ վստահության բարձրացման համար։
Եթե պարզվի, որ ԵՄ նոր առաքելությունը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չի իրականացնելու, ի տարբերություն նախկին առաքելության անգամ ձեւական առումով չի ունենալու նման գործառույթ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այն զսպելու ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիան եւ հետեւաբար՝ ինչո՞վ է ամրացնելու Հայաստանի անվտանգությունը:
Վստահ եմ, որ ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու եւ ագրեսիաները պատժելու համար, ներառյալ տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական պատժամիջոցներ»,- գրել է նա։