Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ կքննարկի Ռուսաստանի ագրեսիան զսպելու հարցերը։
Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բորելը հունվարի 4-6-ը Կուլեբայի հրավերով երրորդ անգամ կայցելի Ուկրաինա։
«Դմիտրի Կուլեբան և Ժոզեպ Բորելը բանակցություններ կվարեն, որոնց առանցքային թեմաներն են լինելու՝ Ռուսաստանի Դաշնության հետագա ագրեսիայի զսպումը, մասնավորապես՝ կոշտ տնտեսական պատժամիջոցների միջոցով, խաղաղ կարգավորման խթանումը՝ հիմնված անկախության, Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա, Դոնբասում հումանիտար նախագծերի իրականացումը, մեր պետության հետագա ներքին վերափոխումներին աջակցությունը»,- նշել են գերատեսչությունում։
Ընդգծվում է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարի այցը նպատակ ունի հաստատելու ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինային՝ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունների ֆոնին։
Չորեքշաբթի՝ հունվարի 5-ին, Կուլեբան և Բորելը կայցելեն Լուգանսկի շրջանի շփման գիծ, որտեղ կծանոթանան ռուս-ուկրաինական զինված հակամարտության գոտում անվտանգության ներկա իրավիճակին։
«Սա կլինի ԵՄ բարձր ներկայացուցչի առաջին այցը Դոնբաս՝ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։