Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հավաստիացնում է` ՀՀԿ-ն տեղյակ է, որ դժվարություններ կունենա քարոզարշավի ընթացքում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Դժվարություններին առերեսվել ենք իշխանափոխությունից հետո` վերջին 6 ամիսների ընթացքում: Ցավոք, այսօր էլ շարունակվում են, պետական ապարատի գործադրմամբ, ՀՀԿ պոտենցիալ թեկնածուների դեմ գործողություններ, համոզումներ` բա քեզ պե՞տք է, ախր ինչի՞դ համար, երեխուդ մասին մտածիր և այլն: Բազմաթիվ այսպիսի դեպքեր կան»:
Աշոտյանի խոսքով` երբ բացահայտվի իրենց ռեյտինգային ցուցակը, այնտեղ կտեսնենք երիտասարդ դեմքեր, նաև մարդկանց, որոնք երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, կտեսնենք մարդկանց, որ չէինք մտածի, թե կլինեն ցուցակում:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ պետական ապարատը տեղերում շարունակում է թիրախավորել ՀՀԿ հնարավոր թեկնածուներին: «Չեք տեսնի անուններ, որոնք վերջին շրջանում քննարկվում էին ԶԼՄ-ների կողմից: Դա նույնպես արդյունքն է, որ պետական ապարատը շարունակում է թիրախավորել ՀՀԿ թեկնածուներին` տարբեր ձևերով համոզելով, շատ մեղմ սպառնալով` չդնել թեկնածություն, չմտնել այդտեղ, անդարդ գլուխը ցավի մեջ չդնել: Նման դեպքերը շատ են, կան նաև դրանց որոշակի ապացույցներ: Դրանք միայն դատարկ խոսքեր չեն»,- հավաստիացրեց Աշոտյանը: