|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական (Նավալնի և այլն) իրադարձությունները մեզ համար առաջին հերթին դիտարկելի են տարածաշրջանում ՌԴ դերի, ազդեցության և մեր ընդհանուր անվտանգային համակարգում ունեցած շարժերով, Facebook-ում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Բացի նրանից, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի, ՌԴ-ն մեր տարածաշրջանում նոր դերակատարություն է ստանձնել, որի դրսևորումներից է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։
ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում և բնական է, որ ցանկացած գործընթաց, որը կարող է ռիսկի տակ դնել, վնասել ՌԴ-ի դերակատարությունը նվազագույնը խորհելու տեղիք է տալիս», - գրել է Աբրահամյանը։