Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Ստորև ներկայացված դեպքերից միայն մեկ դրվագի դեպքում, ցանկացած երկրում կբարձրանար ժողովրդի ցասումը և զայրացած ժողովուրդը ոտքի տակ կտար իշխանություններին, իսկ մե՞նք․․․
Ժամանակագրություն․
2019թ․
-Լրագրող Մհեր Եղիազարյանի մահ։
-Պայմանագրային սպա Արա Մխիթարյանի ծեծ։
2020թ․
-Քովիդի համաճարակ, տգետ կառավարում, արդյունքում ավելի քան 5000 մահ։
-Պայմանավորված պատերազմ, արդյունքում ավելի քան 5000 զոհ, հազարավոր վիրավորներ և հաշմանդամներ, հարյուրավոր գերիներ, Արցախի և Հայաստանի տարածքային կորուստներ։
2021թ․
-Տարածքային կորուստներ, բանակում բազմաթիվ մահեր։
2022թ․
-Արմեն Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի սպանություններ։
-Ապարանում երեք երիտասարդների սպանություն։
-Էդգար Ղազարյանի ծեծ։
-Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյուն և 16 զոհ։
-Ավելի քան 250 զոհ և տարածքային կորուստներ։
-Աղավնոյի, Բերձորի հանձնում, Արցախի շրջափակում։
2023թ․
-15 զինծառայողների մահ։
2018-2023թթ, անվերջանալի քաղաքական հետապնդումներ, կալանքներ, պետական կառույցների քանդուքարափ։
ԵՎ այս ամենը դավաճանները ոչ միայն մարսում են, այլև վայելում շքեղ կյանքը․․․իսկ մենք այս ամենը հանդուրժում ենք»։