կարևոր
3592 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 17:41
Քաղաքական

Այս էլ արդեն որերորդ փուլն է, որ իրականացվում է քաղաքական հալածանքների գործողություններ ուղղված Դաշնակցությանը․ Արծվիկ Մինասյան

Հայաստանի գործող իշխանույունն իր էությանը համապատասխան սկսել է հերթական արշավը հայրենիքի պաշտպանության դիրքերում գտնվող ուժերի և անձանց հանդեպ։ Այս էլ արդեն որերորդ փուլն է, որ իրականացվում է քաղաքական հալածանքների գործողություններ ուղղված Դաշնակցությանը, նրա համակիրների նկատմամբ։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցույան քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ինչպես տեղյակ եք անցյալ շաբաթ ապօրինի գործողությունների շրջանակներում ոչ միայն խուզարկություններ, այլ նաև կալանավորման որոշումներ են կայացվել դաշնակցականների նկատմամբ, ընդ որում՝ մեկ դաշնակցական կալանավորված է այս պահին, և սա այն դեպքում, երբ հայտնի ձայնագրություն տարածվեց ԱԱԾ տնօրենի, վարչապետի և ՀՔԾ պետի մասնակցությամբ հայտնի գործի շրջանակներում, քրեական հետապնդում են հարուցում ոչ թե խոսակցության ընթացքում առերևույթ հանցագործության ուղղությամբ, այլ գաղտնալսումը օրինական, թե անօրինակ լինելու մասին։ Ու այսօր հանկարծ քրեական հետապնդումներ են սկսվում այսօր ոչ թե գաղտնալսումների օրինականության մասին, այլ արդյո՞ք այդ մարդիկ, որ խոսում էին, հնարավո՞ր է գտնենք մի տեղեկություն՝ քրեական գործ կարելու համար։ Սա է իրական պատկերը այս իշխանության։ Իշխանություն, որը գալիս էր ամպագորգոռ հայտարարություններ անելով ժողովրդավարության, իրավական պետության, դատարանների անկախության մասին, բայց ինքը դարձավ հրեշը, դատարաններին պարտադրողը, ինքը դարձավ սեփական քաղաքական թիմին դատավորների կարգողը և դարձավ Արցախի և Հայաստանի կործանման սկիզբը դնողը»,- ասաց նա։