կարևոր
4501 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-23 15:06
Իրավական

Գերասիմ Վարդանյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ Արծվիկ Մինասյան

«Այս գործն ի սկզբանե հստակ քաղաքական ուղղորդում է ունեցել։ Ամենաակտիվ հականիկոլական և ազգային ուժերից մեկի ներկայացուցչի՝ Գերասիմ Վարդանյանի  նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում, և սա այդ դրվագներից մեկն է։

Պատահական չէ, որ Գերասիմին արդեն 3-րդ անգամ ձերբակալում են, իշխող ռեժիմը հասկանում է, որ միայն նման ձևով է հնարավոր  որոշակի ժամանակահատվածում փորձել լռեցնել, բայց դա էլ արդյունք չունի։ Այս գործն ի սկզբանե ամբողջությամբ սնանկ է, իրավական հեռանկար չունեցող մի գործ, որտեղ փորձ է արվում Գերասիմ Վարդանյանի և մյուս պայքարողներին վերագրել  մի բան, որն իրականության հետ առնչություն չունի»,-այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի  խոսքով՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ առավել դաժան իրավական գործիքակազմ է օգտագործվում. «Մեկ այլ գործող տեսակցությունն արգելել, 2 ամիս խիստ կալանավորման պայմաններում պահել. Էս մարդիկ չեն հասկանում, որ դրանով հնարավոր չէ պայքարող տեսակին ընկճել: Քանի որ նիկոլական արդարադատության վրա հույս դնել չարժե, մենք մտածում ենք, որ այս պայքարը մինչեւ վերջ գնալու է: Ինչքան շուտ էս մարդիկ հասկանան, որ հնարավոր չէ էս մեթոդներով լռեցնել եւ հետ կանգնեն իրենց ապօրինի, հակաիրավական, հակաազգային վարքագծից, այնքան ավելի շուտ երկրում կհաստատվի խաղաղություն, համերաշխություն եւ հնարավորություն կունենանք մեր կորցրած հայրենիքի վերազատագրումն իրականացնել մեր իսկ ժողովրդի անվտանգության ապահովման համատեքստում»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում էր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ գործի մանրամանսերին։ Դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին։

Մանրամասն՝ տեսանյութում։