կարևոր
4531 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 17:35
Քաղաքական

Բանակին գնահատական տվողները Փաշինյանի կարգի մարդիկ են, ովքեր բանակից հեռու են այնքան, որքան ես՝ գինեկոլոգիայից. Մովսես Հակոբյան

Բանակին գնահատական տվողները Փաշինյանի կարգի մարդիկ են, ովքեր բանակից հեռու են այնքան, որքան ես՝ գինեկոլոգիայից. Մովսես Հակոբյան

ArmLur.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից առաջ ինքը գիտեր, որ մենք ունենք մարտունակ բանակ, սակայն պատերազմից հետո պարզեց, թե այդպես չէ:
Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է ԶՈւ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, որպես զինվորական ինչպե՞ս կգնահատեք Փաշինյանի այս հայտարարությունը, արդյո՞ք սա բանակը թիրախավորող հերթական հայտարարությունը չէր.

-Ո՞վ է գնահատական տվողը, Նիկոլ Փաշինյանն այն մարդը չի, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա, դա առաջին, երկրորդ՝ իր երեկվա խոսքը չես կարող այսօրվա խոսքի հետ համեմատել, անընդհատ խուսանավող հայտարարություններ է անում: Ինքն այդ մարդը չէ, որ գնահատական տա բանակին, մնացած բոլոր գնահատական տվողներն էլ իր կարգի մարդիկ են, ովքեր բանակից հեռու են այնքան, որքան ես՝ գինեկոլոգիայից:

-Պարո՛ն Հակոբյան, 2020թ-ի հուլիսյան մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից է, պարծենում էր մեր բանակով, ի՞նչ փոխվեց 2 տարի անց.

-Ինքն այդ ժամանակ ասում էր՝ ամենից մարտունակ բանակն ունենք, այդ ժամանակ էլ ես իրենց նախատել եմ, որ այդպիսի արտահայտություններ չանեն:

-Արցախում ստեղծված իրավիճակի մասով ի՞նչ կասեք պարո՛ն Հակոբյան, արդեն մեկ ամիս կլինի՝ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, մեր հայրենակիցները շրջափակման մեջ են այնտեղ: Ինչպե՞ս եք տեսնում այս ճգնաժամի հանգուցալուծումը, ի վերջո, ո՞ւմ ձեռքում է լուծման բանալին.

-Պատասխանատուները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն են: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այդ երեք երկրներն են ստորագրել, իրենք պատասխանատվություն են կրում նաև իրենց ստորագրած փաստաթղթի համար, այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքը բացել-փակելուն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է, դա հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար, որ երբ ուզի ճանապարհը բացի կամ փակի: