|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ԿԶՆԱԿ` Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժ համալսարանի ռեկտորի Ժ\Պ:
Մենք տեղեկացանք, որ ԿԳՄՍ նախարարը, ով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որոշել է դադարեցնել ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները:
Հիշեցնենք, որ նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։
Հայտնել էինք նաև, որ արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 20 մլն դրամի չափով գրավ։ Գևորգյանը նախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է ու նրա վստահությամբ էր Գևորգյանը ռեկտոր նշանակվել:
Սոնա Գրիգորյան