Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստի վիրուս կա Հայաստանում՝ Փաշինյանից տարածվող, բոլորը սուտ են խոսում, ստի իշխանություն է։ Ծնողներին ասում էին՝ պիտի Փաշինյանը մնա, որ էրեխեքին հետ բերի, Փաշինյանն ասում էր՝ էրեխեքին ո՞ւմ եք տվել՝ բանակի՞ն, գնացեք, բանակից էլ ուզեք․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը, որն այսօր մասնակցում էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց իրականացվող ակցիային։
Գերիների եւ անհետ կորած զինվորների հարազատները ՌԴ դեսպանատուն էին եկել Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրելու։ «Մեզ գցել են էդ շրջանակի մեջ, 7 ամիս է՝ խաբում են, ոչինչ չեն արել, չեն անում, չեն էլ անելու։ Բանակում էլ մոտավորապես սենց ասացին, երբ ամիս ու կես առաջ հանդիպեցինք, «եթե այդ տրամաբանությունն է, գնացե՛ք զինկոմիսարիատներ, ո՞ւմ եք տվել էրեխուն՝ զինկոմիսարիատին, գնացեք այնտեղ։ Անհայտ կորածների հարցերին առաջինը խառնվեց ԱԱԾ պետ Աբազյանը։ Ուրիշ որեւէ մեկի չենք տեսել»,- ասաց անհետ կորած զինվորի ծնողը։
Նա նշեց, որ պատերազմի ժամանակ որդին Ֆիզուլիում է եղել, հոկտեմբերի 12-ից 21 զինվոր չկա։ «Հույս չունեմ, որ Փաշինյանը տղերքին գերությունից կբերի։ Մի քանի ամիս է՝ ասում եմ՝ այս կառավարությունն օր առաջ պիտի փոխվի։ Կառավարությունը պիտի փոխվի հաղթողներով, օրինակ՝ Քոչարյանով»,-շեշտեց նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան