Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ծուռ հայելիների թագավորություն:
Կատակը մի կողմ, բայց մի այլ կարգի զավեշտ կա այն կետում, որտեղ Մարտի 1-ի անկարգություններ հրահրող ու կազմակերպողը ( ինչի համար դատվել է), որի «հոգին փառավորվում» էր սպանություններից, ոստիկաններին մոլոտովի կոկտեյլներով այրելուց, քաղաքը այրելուց, կողոպուտից, քանդու քարափ անելուց, նաև 2018-ին փողոցային պայքարի արդյունքում վարչապետ դարձածը` հիմա զորք է ուղարկում Ղազախստան իր նման անկարգներին կարգի հրավիրելու, հնազանդեցնելու նպատակով:
Հասկանում եք չէ՞
Նախագահ Քոչարյանին համարյա երեք տարի «սահմանադրական կարգը տապալելու» համար մեղադրողը, «հա էդ արեք» նրան կալանավորելու մասին ասողը, հիմա սուպերմենի շորերը հագած շտապում է Ղազախստան:
Ու՞ր, այ ...
Բա էդ գնում ես «սահմանադրական կարգը տապալելու՞՞»:
Իրականում էն պահը չի որ «դե բա ինչ անի», չէ որ մենք լավ գիտենք ինչ էր անում Ղազախստանը 44-օրյա պատերազմի օրոք և դրանից հետո:
Նա մի նպատակով է մասնակցում, որ վաղը մյուս օր նրանց ասի. ես օգնեցի ձեր անհանգստությունների ժամանակ, եկեք դուք էլ ինձ օգնեք, որ մեր ժողովրդի դեմ կարմիր բերետով արդեն ղազախները կանգնեն...
Քրիստինա Նազարյան